Ագահությունը
Չափանիշ չո՛ւնի,
(Չունի
միավոր չափման)
Ո՞վ է տեսել,
որ լավը լինի շա՜տ
Կամ էլ բավարար:
Կի՛րքը
չափվում է լիտրերով,
Սերը՝
բիթերով (ութ բիթը մեկ բայթ)
Համբերությունը
չափվում է օրերով,
Հոգին էլ
չափվում է սառած կամ
Դատարկ
աչքերի ծավալով…
Վիրավորանքի
չափման միավորը
Գրածդ ու
հետո ջնջածդ բառերի քանակն է,
Անիմաստ
անցկացրած օրն էլ՝
Արհամարանքն
է:
Հպարտությունն
ու ամոթը
Չափվում են
աստիճաններով -
Հպարտության
մեկ միավորը 80 աստիճան,
Ամոթինը 120
ու անպայման իրար
Հակադարձ համեմատական….
Ո՞րն է
միավորը մարդկային կյանքի,
Ոչ ոք չգիտի,՜
Մի՞գուցե
Ագահությա՜ն,
կրքի՜,
Համբերությա՜ն,
հոգո՜ւ,
Վիրավորանքի՛
ու արհամարանքի՛,
Հպարտությա՛ն
ու ամոթի…
Մի խիտ
խառնուրդ է, որը
Կոչվում է
Տարի՜ ու
Հպարտանո՜ւմ
ենք կամ էլ ամաչո՞ւմ, որ
Ապրեցինք հարյո՜ւր
կամ
Հարյուր տա՜սը
Տարի…
Ո՜չ, ու
նորից ո՛չ
Կյանքը
չափվում է մե՛կ
և ընդամենը
մե՛կ միավորով՝
Աչքերի տեսա՜ծ,
Սրտի ըզգացա՜ծ
ու
Ի կատար
ածված
Բարի
գործերով…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий