Առավոտը՝ իմ
երգ-երգոցը,
Հեռացավ
Քեզ հետ
միասին,
Հարբած
գիշերվա հոգոցը,
Թառեց իմ
դատարկ ձեռքերին…
Լուսինն էլ
նեղացավ ինձնից,
Միայնակ եմ -
դատարկ
աշխարհում,
Արթնանում
եմ հիմար հույսերից
Ոտքերով
երեկոն տրորում…
Մանկական
բարի հեքիաթ էր՝
Գիշերը քեզ հետ
միասին,
Հիմա
շուրթերիս սարդոստայն է
Ու …
դառը
չորացած գինի:
Հիմա խելակորույս
է ներկաս,
Երազներս՝ անգո՜ւյն,
սի՜ն.
Մի՞գուցե
նորից կգաս,
Խենթանանք
միասին:
Գիտեմ, որ
չե՜ս գա,
Չքացա՛ր
Ինչպես
տեսլիքն է չքանում,
Ե՜ս էի,
Դո՜ւ էիր՝
մի Աշխարհ…
Անցյալը
ներկա չի դառնում
… Ամեն մի
տողս լցված է ցավով,
Մտքերս՝
Ոռնոցներ
գայլի,
Լվացվում եմ
արյունով…
Ծիծաղում եմ
վայրի:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий