Խայտառակ
արևը
այս ո՞ւր է
մտել
Եվ ջերմացնո՜ւմ
է և խաղո՜ւմ,
Կեսօրն էլ
ամոթից իր դեմքն է ծածկել,
Գարո՜ւն է…
Անձրև է
մաղում…
Քամին
մերսում է սիրո հիշողությանը,
Իր անեղծ
շուրթերով համբուրում,
Անամոթ
երեկոն բարձրացրել է փեշերը՝
Գարո՜ւն է,
Անձրև է
մաղում…
Գարունը
լողանում է իր իսկ արցունքով,
Գարունը
տրվում է տերևի՜ն,
Հողի՜ն
Գարունն
աչքերով հագուստ է փնտրում
Ու
Անձրև մաղում…
Գիշերն իր
ճպռոտ աչքերն է բացում
Լռության
խայտառակ ձեռքերով,
Մանկամարդ
մի կին է գարնան հետ խոսում
Աչքերում
երկու հույզի մոմ.
- Ասում ես
ո՞ւր էի,
Գնացել էի
հույսի ետևից,
Հեռո՜ւ, շա՜տ
հեռու…
Գարո՜ւն էր
Անձրև էր
մաղում…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий