- Ե՞րբ ենք
մենք վերջին անգամ
Ժպտացել
իրար,
- Երբ Գարունն
իր շորերը հանե՜լ
Դարձել էր Ամառ…
- Ինչ-որ
չեմ հիշում,
Վերջին հանդիպմանը
մենք համբուրվեցի՞նք
- Ո՜չ,
չհամբուրվեցինք,
ուղղակի ծաղիկներ չեղան,
ամեն ինչ
անցավ անսովոր խաղաղ…
- Եվ ի՞նչ
ես ուզում ասել սիրելիս,
Որ անփո՜րձ
էինք, ջահե՞լ,
- Ո՜չ, դա
նրանից էր, որ
Գարունն իր
գուլպաներն էր հանել,
Դու խաղում
էիր Գարնան մերկ ոտքերի հետ…
Հետո ասացիր,
որ գնում ես ինչ-որ
Հույսի
ետևից,
Որ սի՛րտդ է
այրվում հեթանոս կրակով,
Ասացիր. «Փորձիր առանց ինձ ապրել»
Ա՜խր Գարո՜ւն
էր, սիրելի՜ս,
Իսկ ես շա՜տ
ջահել…
- Քեզ լավ
չե՛մ լսում կամ բա՛րձր խոսիր
Կամ քիչ մոտ
արի՜
- Վաղուցվանի՞ց
է:
- Կլինի մոտ
տասը-տասնհինգ տարի,
Ի՞նչպես գտար
ինձ
- Անընդհատ
քայլում էի Կարոտի ետևից…
Գուցե
համբուրվե՞նք մի վերջին անգամ,
-
Հիմարություններ չանցնեն մտքովդ,
Նորից գնում
ես հույսի ետևի՞ց,
- Ո՜չ, այս
անգամ վերջին ճանապարհ…
… Մի մարդ
էր օրորվում ձեռքերի վրա,
Ետևից թափոր
էր ու մի ծեր Կարոտ
Զգեստները
հանած մի հոգնա՜ծ Սպասում…
Ո՞ւմ էիր
փնտրում Մարդ
Եվ ո՞ւր ես
գնում…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий