* * *
Անձրև՜, քեզ ո՞վ կփայփայի՜,
Կգուրգուրի՜…
Անձրև՜, քեզ ո՞վ գի՜րկն իր կառնի,
Եթե Հո՜ղը,
Եթե Հո՜ղը չլինի…
* * *
Հողը փախչո՜ւմ
է ոտքերիս տակից,
Ինչ-որ թևե՜ր
են ինձ տանում վերև,
Մի բաժակ ջո՜ւր
էր՝ խնդրեցի Բախտից-
Բախտը տվեց
ինձ մի ամբո՜ղջ հեղեղ:
Ինչ-որ մի ո՜ւժ
է բարձրացնում ինձ վեր,
Գիտե՜մ, որ Հողը շուտով չի՛ լինի,
Չե՜մ
պատկերացնում թե առանց ստվե՜ր-
Կյանքն ի՞նչ
կլինի:
Արցունքս
պահում եմ, որ չդատարկվե՜մ…
Միգուցե՞
նորից մի ամառ գա թեժ,
Կամ մի նոր
գարուն խելագա՜ր ու խե՜նթ…
Եվ
ուրախության արցունքներ թափեմ:
Իսկ հողը
փախչո՜ւմ է ոտքերիս տակից,
Փորձում եմ
գոնե՜ ստվերս բռնել,
Փորձո՜ւմ եմ
կառչել ի՜նչ-որ մի բանից,
Փորձո՜ւմ
եմ, փորձո՜ւմ,
Փորձո՜ւմ եմ
ապրել…
Комментариев нет:
Отправить комментарий