Մի՞թե քեզ
թվաց
Թե աչքը
կապո՜ւյտ
Միայն կապո՜ւյտ
է մշուշում տեսնում,
Կապույտ
անուրջնե՜ր կապույտի ներսում,
Կապույտ
արցունքնե՜ր
Ու …կյա՜նքը
կապույտ,
Բայց աչքը
կապո՜ւյտ
Քո ա՜չքը
տեսավ-
Անհո՜գ ու
անփույթ,
Աչքդ
ծիծաղեց մի մանկան վրա,
Որ ձե՜ռքը
մեկնեց կրակին անգութ:
Եվ դո՞ւ…
Եվ դու ի՜նչ գիտես կապույտի մասին,
Միայն ապրե՜լ ես, ապրո՜ւմ ես և
կա՜ս
Ուրիշի կապույտ երազի հաշվին …
Կապույտ
երազի թռչո՜ւնը կապույտ
Թռա՜վ ու
ձուլվեց ամպերին,
Կապույտ
երկինքը դարձավ պաշտամունք
Ու քեզ թվա՜ց
թե՝
Կապո՜ւյտը
միայն տեսնում է
Կապույտ…
Комментариев нет:
Отправить комментарий