… Տապանի աշխատանքները մոտենում էին ավարտին և ինչպես Աստվածն էր հրահանգել երկրի բոլոր արարածները զո՜ւյգ-զո՜ւյգ կանգնած սպասում էին
Նոյի հրամանին:
Նոյը, երբ վերջին գործողությունը կատարեց, մեջքն ուղղեց ու նայեց հավաքվածներին:
Հավաքված զույգերից առանձնանում էին երկու պոետներ իրենց
ստեղծագործություններով, որոնց կշիռը մի քանի անգամ գերազանցում էր իրենց իսկ
կշռին:
Նոյն ընկավ մտածմունքի մեջ, մտածեց.
« Այսպես չի՛ կարող լինել ու դիմեց Աստծուն»
- Թող իրե՛նք
որոշեն, կա՛մ իրենք կա՛մ իրենց
ստեղծագործությունները:
Որոշումն արդար էր ու Նոյը հարցական նայեց պոետներին:
Առաջին Պոետն ասաց.
- Ես հազարավոր ստեղծագործություններ ունեմ, կարող եմ նույնքան
էլ գրել, երբ ամեն ինչ հանդարտվի, ի՞նչիս է պետք:
Թողնելով իր ստեղծագործությունները, մտավ Տապան:
Երկրորդը մտածեց,
« Ես ամբողջ կյանքում գրել եմ
մի գիրք, որտեղ ամբողջ մարդկային ջանքն է ու մտորումները, նմա՜նը ես էլ
չեմ կարող գրել…»
Իր գիրքը տվեց Նոյին ու հեռացավ հավաքվածներից:
Երբ բոլոր հավաքվածները մտան Տապան,
Եհովան
դուռը փակեց:
- Ահա և այն Փակ դուռը,
որի մասին ես բազմից գրել եմ, -մտածեց դրսում մնացած պոետն ու նայեց վերև:
Քիչ հետո սկսվեց ջրհեղեղը:
Երկրի վրա ամեն ամեն ինչ սկսեց անցնել ջրի տակ ու ամենասոսկալի վիճակում մնացած այն էակներն
էին, որոնք տեղ չունեցան
Տապանում:
Ամեն կողմից լսվում էին միայն.
- Ո՞ր
մեղքիս համար, ի՞նչ էի
արել:
«Ջրհեղեղը քառասուն օր եղաւ երկրի վերայ.... Եւ
ջրերը երկրի վերայ շատ շատ զօրացան, եւ բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը
ծածկուեցան։»
Երբ
ավարտվեց ջրհեղեղն ու ամեն ինչ խաղաղվեց, Տապանից առաջինը դուրս եկավ Նոյը՝
հաղթող-հպարտի կեցվածքով:
Վստահ էր,
որ ինքը առաջինն է ոտք դնում նորացամաք ու անսպասելի էր, որ ընկավ
տրամադրությունը:
Քիչ հեռվում,
լրիվ թրջված դուրսը մնացած պոետն էր, որը կռացած մագաղաթի վրա ինչ-որ բան էր
գրում:
- Սա ի՞նչպես
է կենդանի մնացել,- բացականչեց Նոյը,
- Աչքերիս
չե՛մ հավատում, կա մեկ տարբերակ միայն, քանի ջրհեղեղ էր՝ Աստված նրան վերցրել է իր
մոտ:
- Նո՞յ,-
զարմացավ պոետը,
-Ի՞նչ կա
չկա, չե՛ս գնացել թե՞ արդեն եկար, իսկ ես ջրհեղեղի մասին եմ գրում:
Հետո
անտարբեր տապանից իջնող խառնամբոխին, վերցրեց մագաղաթն ու հեռացավ…միայնություն
փնտրելու:
Նոյը լուռ
վիրավորանքով աչքերն ուղղեց երկինք, այն տեղը որտեղ միշտ խոսում էր Աստծո հետ,
որտեղ որ պետք է լիներ Աստված:
Комментариев нет:
Отправить комментарий