Թվում է թե
գյո՜ւտ եմ անում
Տողերով,
Բայց
ընդամենը սի՜րտս եմ բացում
Դողալով,
Հոգուս
մատներով գրում եմ ինչ կա՜
Ու
զարմանո՜ւմ եմ՝
Նո՜ր ոչի՜նչ
չկա:
Մթան նո՜ւյն
աչքերն են
Ու
ականջները կարոտի
Սեղանին
դրված նույն հա՜ցն է
…Գինի՜ն.
Ու լռությունը՝
գլուխը խփող
Հատակի՜ն,
պատի՜ն:
Միգուցե սա՞
է այդ մա՛հ ասվածը,
Երբ սիրտդ
դատա՜րկ է,
Հոգիդ՝
սնամե՜ջ,
Ու լռությո՜ւնն
է ոտուձեռ ընկած-
Փորձում
ինչ-որ կերպ դիպվածը հարթել…
Մթան մեջ
Կարող ես
գրել արևի՜ մասին,
Կարոտից
խեղդվո՞ւմ ես
Կարող ես
գրել հուշերի՜դ մասին,
Թե լռությո՜ւնն
է քեզ անհանգստացնում
Կարող ես
գրել աղմուկի՜ մասին -
Սրտի՜
աղմուկի…
Սրտի՜, որ
թո՜ւյլ է
Նաև փխրո՜ւն
է,
Անօգնակա՜ն
է, սակայն դիմացկուն,
Պոե՜տ ես
… Գրի՛ր քո
սրտի շշուկի՜ մասին,
Գրիր բերկրանքից
քո դողի մասին
Գրիր
մուսայիդ աչքերի մասին
Ու մթան դաժան
աչքերն անտեսիր…
Հիշի՛ր, որ
գյուտ չես անում տողերով
Այլ սիրտդ
ես բացում մի կե՜րպ
Դողալով:
Комментариев нет:
Отправить комментарий