-1-
Թե Աշո՜ւնն
այս
Տեսնես ի՞նչու
Մեզնից
այսպես երե՜ս թեքեց,
… Ու
ծառերին բեռնե՜ր դարձած-
Տերևներն իր
գետի՜ն թափեց…
Կարծես լա՜ց
է լինում, սգո՜ւմ
Ա՜յն միամիտ
առվակի պես,
Որն ուզում
էր ուռի՜ն ջրել,
Բայց ջրվո՜րը
ճամփան փոխե՜ց՝
Իր մարգերն
ու ա՜րտը ջրեց…
Թե՞ տխրել է,
որ մեր սիրուց-
Իր ծառերի
բնին հենված
Համբույր
չառա՜վ,
… Չգիտեի՜նք,
Թե սրտերին
իրար սիրո՜ղ
Աշո՜ւնն այս
ծե՜ր կհասկանա՞ …
-2-
Աշո՜ւն, մե՜նք
էլ տերևի պե՜ս
Մեր ամա՜ռն
ենք հիշում անցած,
Գուցե՞
վերջին ամա՜ռն էր թեժ,
Որ մեզ
համար Աշո՜ւն դարձավ…
Աշո՜ւն
գուցե՞ մտածում ես,
Թե սի՞րտ
մնաց կատակելու,
Չէ՜, սխալվո՜ւմ ես –
Ո՛չ սիրտ
մնաց կատակելու
Ու ո՛չ էլ ո՜ւժ-
Ցավերը մեր
պարտակելու…
Սերս հիմա
իր աչքերով հատապտո՜ւղ-
Հեռո՜ւ-հեռվում…
Նո՜ւյն քո
տխուր ա՜չքն է տեսնում,
Ու դողո՜ւմ
է սիրտը նրա
Գետնին
ընկած տերևի պես…
«…Թե
Աշո՜ւնն այս
Տեսնես
ի՞նչու
Մեզնից
այսպես երե՜ս թեքեց»:
Комментариев нет:
Отправить комментарий