Ո՞ւմ հետ
կխոսեր,
Ո՞ւմ
կբողոքեր մարդկային Սիրտը
Խելագա՜ր-մոլո՜ր,
… Թե անձրևը
նեղանա՜ր
Ու հեռանար
մի օր….
Այդ ո՞նց
պետք է թեթևացներ
Մարդն իր
Աչքը
Ծանրության
բեռից տխրամած ու չո՜ր,
… Թե անձրևը
նեղանա՜ր
Ու հեռանար
մի օր….
… Մարդու հոգին
Կհամրանա՜ր.
Կմոխրանար
անդարձ
Բուռն
կարոտից տոչո՜ր,
… Թե անձրևը
նեղանա՜ր
Ու հեռանար
մի օր….
Ո՛չ ծիածան կլիներ-
Ո’չ
հույզերի լավաներ,
Ո՛չ Հմայքի քող…
… Թե անձրևը
նեղանա՜ր
Ու հեռանար
մի օր….
Կլիներ մութ
մի մոլորակ,
Կամ էլ
միայն Արեգակ-
Արհավիրքի
սովոր,
… Թե անձրևը
նեղանա՜ր
Ու հեռանար
մի օր….
Ի պահ չէ՛ր
տա երկինքը
Հո՜ւյսն իր,
հո՜ւյզն իր
Երկրագնդին՝
Եվ անմեղ և մեղավոր…
… Թե անձրևը
նեղանա՜ր
Ու հեռանար
մի օր….
Մարդը արձան
կդառնար՝
կանգնած
Հողին
դարավոր,
… Թե անձրևը
նեղանա՜ր
Ու հեռանար
մի օր….
Комментариев нет:
Отправить комментарий