Ամեն մեկն ունի իր առավոտը
Առավո՜տը… մեր աչքերի գո՜ւյնն ունի,
Սակա՜յն, խո՜րքը
չունի մեր աչքերի,
Շա՜տ է նման մենակության անհունին՝
Դեղնակարմի՜ր,
Դեղնականա՜չ,
Տխո՜ւր աշնան տեսքն ունի:
Առավոտները թվում են անդե՜մ,
Ճի՛շտ խոսքի
նման, բայց ասված իզո՜ւր,
Ինչպե՜ս անհանգիստ
ուրվապատկերներ՝
Մեկ պայծառանո՜ւմ են,
Մեկ՝ գունաթափվում:
Առավոտները աչքերով աշնա՜ն,
Կապո՜ւյտ աչքերի, կապո՜ւյտ արցունքով,
Մոգական ցոլքը կլանող բյուրեղի նմա՜ն
Դառնում են շղա՜րշ – կապտագո՜ւյն մի քող…
… Ցանկացած վայրո՜ւմ, ցանկացած երկրո՜ւմ
Ա՜չքերն ուղղում ենք
վե՜ր՝ նայում երկնքին,
Եվ մե՜զ թվո՜ւմ
է - մենք մե՛զ են տեսնում՝
Հայացքն ուղղելով առավոտներին…
Ստեփան
Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий