Ոչ մի բան
չարժե՜ կյանքն ինձ նվիրած,
Ինձ նվաճվա՜ծն
է ձգել միշտ կյանքում,
Սո՜ւտ
անուրջներ են - երկնքից կախված,
Իսկ Տե՜րն իմ
առջև
դեռ դո՜ւռ է
փակում:
Այս կյանքն
ամե՜ն պահ փոխո՜ւմ է գույնը՝
Մեկ ծիծաղո՜ւմ
է, մե՜կ էլ մռնչում,
Մեկ
բարձրացնո՜ւմ է դեպի կապույտը,
Մեկ էլ իր
մթի՜ն
խորքը
շպրտում:
Վաղո՜ւց է
կյանքը դարձել խեղկատակ,
Արդեն շա՜տ
վաղուց ինձ դուր չի՛ գալիս,
Ես հասկացե՜լ
եմ, որ ո՛չ թե հաճախ՝
Այլ հազվադե՜պ
է,
Որ վիշտ չի՛
տալիս:
Թե
տիեզերքում ինչ-որ տեղ պահված
Ինչ-որ մի
կյա՜նք կա՝ առանց վիշտ ու ցավ,
… Կուզեի՜
տեսնել այնտեղ բնակվող
Աչքե՜րը
մարդկանց…
Комментариев нет:
Отправить комментарий