Դրսում աշուն
է՝
Մեղրահա՜մ
թախիծ,
Իսկ ես լցվա՜ծ
եմ ցնծությամբ տխուր,
Արցո՜ւնք եմ
քամում վճիտ ակունքից
Ու լցնում
աշնան խորքերը թափուր:
Իմ սրտում
հիմա ծառե՜ր են ծաղկած
Ու գարնան
շո՜ւնչն է բուրում իմ ներսից,
Ասես հոգիս
է խենթանում հյուսված
Ինչ-որ
հոգևոր կապույտ տարածքից:
Լցվում են
աշնան խորքե՜րը թափուր
Խենթ
ցոլանքներով բառեր հի՜ն ու նո՜ր,
Ասես աշունը
նոր թա՜փ է ստանում
Ծնելով մի
նոր Գարուն հոգևոր:
Ու հարափոփո՜խ…
Ու մնայուն
միշտ…
Աշունը
այսօր դարձել է Գարուն
Ու նրա
խորքից տխո՜ւր, անձկալի
Հոգևոր Գարնան
մի դե՜մք է նայում…
Комментариев нет:
Отправить комментарий