понедельник, 2 октября 2017 г.

Օգնի՜ր ինձ, Տե՜ր



Օգնի՜ր ինձ,  Տե՜ր,
Օգնի՜ր կյանքում,
Բացե՜մ փակված դուռն իմ դեմ՝
Դիմացս փակ դո՛ւռ է ամուր,
Քեզնից բացի ո՞ւմ դիմեմ…

Օգնի՜ր, որ ես դեռ չտեսած
Չբղավե՛մ. «Տեսնո՜ւմ եմ, Տե՜ր»
Օգնի՜ր, որ ինձ դեռ չհասած-
Թվացյալը չդառնացնեմ:

Օգնի՜ր մի կերպ մանո՜ւկ մնալ՝
Հիշողությունս կորցնել,
Օգնի՜ր ա՜յն մի դուռը բանալ,
Որտեղ միայն ես կլինեմ…

Ինձ փորձ պետք չի  ո՛չ էլ տանջանք
Գանգատվելն ինձ չի՜ սազում,
Ինձ գանձ պետք չի այլ միայն ջանք
Ի՜նքս ինձնից զատվելու:

Օգնի՜ր ինձ Տե՜ր, ճամփաս նե՜ղ է՝
Երկուսով տե՜ղ չենք անում՝
Ե՜ս եմ, մե՜կ էլ իմ ստվերը,
Որի՜ց գլուխ չեմ հանում:

Ստվերս մեկ լեզուն հանա՜ծ
Հարձակվո՜ւմ է՝ կծոտում,
Մե՜կ էլ լեշի նման ընկա՜ծ-
Մահացա՜ծ է ձևանում:

… Գլո՜ւխս դիր ա՛յն ծնկներին՝
Ինձ տեսնելիս դողացող,
էլ չե՛մ դիմի փակ դռներիդ-
Մտամոլո՜ր,
Գլխիկոր:


Աչքերն անվի՜շտ,
Աչքե՜րն անցավ…

Ոչ մի բան չարժե՜ կյանքն ինձ նվիրած,
Ինձ նվաճվա՜ծն է ձգել միշտ կյանքում,

Սո՜ւտ անուրջներ են - երկնքից կախված,
Իսկ Տե՜րն իմ առջև
դեռ դո՜ւռ է փակում:

Այս կյանքն ամե՜ն պահ փոխո՜ւմ է գույնը՝
Մեկ ծիծաղո՜ւմ է, մե՜կ էլ մռնչում,

Մեկ բարձրացնո՜ւմ է դեպի կապույտը,
Մեկ էլ իր մթի՜ն
խորքը շպրտում:

Վաղո՜ւց է կյանքը դարձել խեղկատակ,
Արդեն շա՜տ վաղուց  ինձ դուր չի՛ գալիս,

Ես հասկացե՜լ եմ, որ ո՛չ թե հաճախ՝
Այլ հազվադե՜պ է,
Որ վիշտ չի՛ տալիս:

Թե տիեզերքում ինչ-որ տեղ պահված
Ինչ-որ մի կյա՜նք կա՝  առանց վիշտ ու ցավ,

… Կուզեի՜ տեսնել այնտեղ բնակվող
Աչքե՜րը մարդկանց…



Комментариев нет: