Մի տատիկ էր մեջքով հենվել
Դեղատան հին դռանը,
Դեղատան հին դռանը,
Դեղ գնելու փո՛ղ չուներ -
Դա էր ցավի պատճառը:
Դեղատոմս էր ափի մեջ,
Արժեքը՝ իր կյանքի չափ,
Իսկ փողոցում անտարբեր
Դարն էր՝ խիղճը կորցրած:
Թղթե մի Հավատ էր բռնել,
Թղթում- Հույսի երկու բառ,
Մի՞թե վերջն էր եկե՜լ, չոքե՜լ,
Խեղճ տատիկի սրտի տակ:
… Հեռվից կարծես մի ձայն լսեց՝
Մաքո՜ւր, պայծա՜ռ, կանչո՜ղ, ջի՜նջ
« Մի՞թե Տերը ինձ չանտեսեց,
Գո՞ւցե հիմա կօգնի ինձ…»
Փոքրիկ մի տղա էր կանգնել…
- Տատի՛կ, էլ լաց չլինե՛ս,
Մայրս հացի՜ է ուղարկել,
Կուզե՞ս, կեսը կտամ քեզ:
Թաթիկը կնոջն էր պարզել,
Տալիս էր նրան իր հացը,
Բոլորին մարտի էր կանչել,
Տասնամյա այդ դյուցազնը:
…Հազարամյա ծունկը չոքեց,
Ցա՛վը մարմնում նվնվաց
Ու փոքրիկին գրկին սեղմեց
Դեղատոմսը մոռացած…
Ցավերն անցան մի հրաշքով,
Հավատն իր գործը արեց,
Աշնան քամին սառը շնչով,
Դեղատոմսը փախցրեց…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий