Հեշտ
ճանապարհ է անցնում Թախիծը,
Ու հեշտությամբ
էլ դառնում է Կարոտ,
Ինչպես շուրթերից
ակամա թռած
Մեկ անմիտ
բառն է լինում շատ ցավոտ…
Հեշտ է Թախիծը դառնում տխուր երգ,
Սպասումի սառա՜ծ, թափանցիկ հայացք,
Երբ որ լեզուն է սրտի փոխարեն,
Խոսո՜ւմ, բողոքո՜ւմ անընդհատ…
Հեշտ չի
հագենում Թախիծը ագահ,
Հիշողության
պես կյանքդ է ուտում,
Ու թվում է
թե քո մեջ անդադար-
Հորդում է
մեկ այլ, օտար մի արյուն…
Մարմնովդ
մեկ Թախիծն է ձգվո՜ւմ,
Թո՜ւյլ,
անօգնակա՜ն, բայց մի՛շտ կենդանի,
Առաջացնելով
մի տարածություն,
Որը ոչ
ավա՜րտ, ոչ էլ սկիզբ ունի…
Մեկ բարկանում ես Թախիծի վրա,
Մեկ է՝լ նրանից ներումներ հայցում,
Քանզի դու գիտես, որ առանց նրա
Անհեթեթ է կյանքն այս մոլորակում…
… Եվ փայփայում ես քո մեջ Թախիծին,
… Եվ գերի մնում նրա մեղեդուն,
….Եվ երակներդ արյուն են մղում
Որը քո ներսում
Կարոտ է դառնում…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий