Մեր մարմինների
Իրար համբուրելը՝
Տոն է իսկական,
Գուրգուրելն իրար՝ Հույզերի աղոթք,
Մեր համբերելը մեղք է մի դաժան,
Իրար վանելը՝
Ցա՜վ է անողոք:
Երբ չեմ գրկում քեզ,
Պատժո՜ւմ եմ ես ինձ,
Չե՛մ զգում գրկումս գալարներդ տաք,
Սպասվող վայրկյանը քա՜ր է շուրթերիս,
Ու լույս չի քամվում քո տաք կրծքի տակ:
Մարմնիս կանչերից
Ուշքի չե՜մ գալիս,
Անցնո՜ւմ եմ վարսերիդ ցանցե կամուրջով,
Շունչ տալ եմ ուզում Իմ երազներին,
Քո համբույրների համը կուլ տալով:
Փակի՛ր աչքերդ, ինձ ամուր գրկի՛ր,
Ձուլվի՛ր
ճգնավոր երազներիս հետ,
Խուլ Կարոտներիս ճաղերին փռիր
Ինձ սպասեցնելու Պահը անհեթեթ:
Ու փորձիր խոսե՜լ, խոսե՜լ սրտիս հետ,
Մարմնով հպվիր հոգուս անկենդան,
Մեր մարմինների
Իրար համբուրելը,
Տոն է իսկական:
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий