Ասո՜ւմ են…
Աստված չի
ջնջում անցյալդ, որ
Չմոռանաս ա՛յն,
Ինչը որ շատ
ես ուզում մոռանալ…
… Ուրեմն
ների՜ր,
Ների՜ր
սիրելիս -
Քո հետ
չանցկացրած
Իմ բոլո՜ր,
բոլո՜ր
Օրերի
համար…
Ասո՜ւմ են…
Իբր իմ
խնդիրները
Լուծում է
Աստված,
Իսկ երբ չի
լուծում ու
Ես եմ
լուծում բոլոր հարցերս -
Իմ առջև
ծագած.
Դուրս է
գալիս, որ ե՞ս էլ եմ Աստված…
… Ուրեմն
ների՜ր,
Ների՜ր
սիրելիս,
Ինձնից ի՞նչ
Աստված…
Ասո՜ւմ են…
Աստված
Ներում է նրանց,
Ովքեր իրենք
են ներողի դերում ու
Ի՞նչ է
ստացվում,
Որ ներողն
ինքը դառնում է Աստվա՞ծ…
… Ուրեմն
ների՜ր,
Ների՜ր
սիրելիս,
Իմ բոլոր գործած,
Նաև չգործած
Մեղքերի
համար…
Ս. Ումառ
Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий