Գիշերվա ճիչն ընկավ հատակին,
Հատակը ծածկվեց
մթան շղարշով,
Միայնությունը գրկեց տագնապին,
Միայնությունը գրկեց տագնապին,
Երբ դու հեռացար
գիշերով:
Ինչ որ մի բան բարձրացա՞վ թե՞ ընկավ,
Ժպիտը շնչեց անհանգիստ,
Արցունքից թրջված մի ձեռք բարձրացավ,
Դանդաղ մոտեցավ աչքերիս:
Ո՛չ քամի կար,
Ո՛չ ճիչ,
ո՛չ լուսին,
Միայն սուտն էր լողում մթան մեջ,
Մի կապույտ շրջազգեստ էր ընկած բազմոցին՝
Դաժա՜ն,
անողո՜ք, սնամեջ:
Կարծես հրդեհվեց ատլասե վարագույրը՝
Կարծես հրդեհվեց ատլասե վարագույրը՝
Այրվե՜ց,
վերջացավ աղոթքի
նման,
Սենյակում
մնաց օդային քո համբույրն ու…
Կավե մի
դատարկ ծաղկաման:
Անքնությունը
մի որբուկի պես,
Լիզում է
աչքերս հոգնած,
Իրոք չեմ
կարող մնալ առանց քեզ,
Նեղացա՜ծ,
Հեռացա՜ծ իմ
երազ…
Ապրել կամ
քնել կլինի՞ առանց քեզ…
Սպասումը ցա՜վ
է,
Տանջո՜ւմ
է աչքերս,
Մի՛
սեթևետիր, արի վերջապես,
Փակի՛ր
կոպերս…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий