* * *
Ծաղկի
քնքշությո՞ւն,
Դու լաց ես
լինում ու
Քեզ թվում է
- ես չկամ հիմա,
Բայց ես
ապրում եմ և քո հուշերում
Փոքրիկ մի
նավակ է հեռանում դանդաղ…
Տանում է իր
հետ շշուկից ծնված
Մի խոր
լռություն,
Մի առագաստ՝
սպիտակ ու անբիծ,
Կլանվում է,
կորում ինչ որ տեղ հեռվում
Նավակի
հետքը
Բյուր
ալիքներից…
Դու լա՜ց ես
լինում,
Ինչո՞ւ,
չգիտե՜մ,
Չգիտեմ
նույնիսկ թե քո աչքերով դու ո՞ւմ ես դիմում,
Հավատացած
չեմ, բայց կռահում եմ -
Տողերս
վերքերդ էլ չեն ամոքում…
Թող գնա
հուշի նավակն այդ փոքրիկ,
Հասնի ինչ
որ տեղ՝
Դառնա մի
ինչ որ կղզի,
Ու
սիրահոժար թող գերի ընկնի
Ուրիշ մի
հուշի…
Ծաղկի
քնքշությո՞ւն,
Դու լաց ես
լինում ու քեզ թվում է - ես չկամ հիմա,
Բայց ես
ապրում եմ դեռ քո հուշերում
Փոքրի՜կ,
օրորվո՜ղ նավակի վրա…
Комментариев нет:
Отправить комментарий