Դու եկա՞ր, Թախիծ,
Իսկ գի՞տես,
Որ երբեք չեմ
սպասել ես քեզ…
Չգիտեի՜, որ
կարող ես գալ ինձ մոտ,
Չգիտեի՜, որ
դու այսքան գեղեցի՜կն ես…
Այսքան փխրո՜ւն,
Նեղացկո՜տ…
Ինձ թվում
էր անտարբեր ես ու անփույթ…
Քո աչքերի
գույնը - մեկ դեղին է,
Մեկ կապո՜ւյտ…
Մեկ փոխվում
է սևից-սպիտակ,
…Դարչնագո՜ւյն,
Մեկ դառնում
է մաքո՛ւր սպիտակ,
Մեկ էլ
դառնում արնագույն…
Իսկ ինչո՞ւ
ես այսքա՜ն տխուր,
Այսքա՜ն հեզ,
Չգիտեի՜, որ
կարող եմ
Չսիրելով
հպվել քեզ…
Նստել ծնկիդ
ու լաց լինել գրկիդ մեջ…
Անձրևոտել քո
վարսերը
Արցունքներով
լալագին,
Սիրտս
պատռել ու կատաղած
Շպրտել չոր
հատակին:
…Հիմա սև ես,
տաղտկալի՜,
Ո՛չ խոսում ես,
Ո՛չ լալիս,
Շատ նման ես
ճաքեր տված մի խեցու,
Իսկ
շուրթերիդ միայն բողոք մահացու…
Դու երկա՞ր
ես մնալու,
Չե՛մ
առարկում,
Մնա ինչքա՜ն
կամենաս,
Դու շատ լա՛վն
ես,
Շատ զգայո՛ւն
ու կրքոտ
Թող
համբուրե՜մ լանջաբացդ…
Մի՞թե դու
էլ ինձ նման
Նեղացկոտ
ես, ամաչկոտ…
Ի՞նչ, ծարա՞վ
ես,
Խնդրե՜մ
Թախիծ,
Ինչ կամենաս…
Նայիր աչքիս
կոպի վրա արցունքի
Մի կաթիլ է
մնացել,
Խմի՛ր, քո՛նն
է, կհագենա՛ս…
Չհասկացա՛,
խտությունը ջրից բա՞րձր է,
Ունեցածս միայն դա է
Կներե՜ս,
…
Լա՞վ է ինձ հետ,
գիտե՜մ, գիտե՜մ,
Չե՛ս
հեռանա…
Չե՜ս
առարկում…
Ես քո համար
վաղուց արդեն
Տեղ եմ
բացել,
Արցունքներից
թրջված
անկողնուս
մի հատվածում…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий