Իրականության
մասին
Մարգարեների բոլոր վեճերը-
Հակամերժ-
Իրար են խաչվո՜ւմ:
… Պարզվում է, որ միշտ էլ ճիշտ են խենթերը,
Եվ ճանապարհները Հռոմ չեն տանում…
*
Իրականությունն իրեն հրա՜շք է ձևացնում,
Երբ անխոս կծկվում ես նրա
Քայլերից,
Գրչիդ շարժումից մի ձայն է լսվում,
Ձա՜յն,
որը երջանիկ է քեզնից…
*
Ճակատագրի խռպոտ ձայնը
Քո իրականությունն
է՝
Գրչիդ աղմուկը
խեղդող աղաղակ,
Քեզ թվո՜ւմ է,
որ արդեն լռությո՜ւն
չես,
այլ կյանքից
տարիներ
կողոպտող ելուզակ…
*
Դու կյա՜նք
ես փնտրում,
Բայց
գտնում ես մա՛հ
(Վերջում իհարկե, ո՛չ թե ընթացքում)
«Վերջում»
- ընդամենը չորս տաշված տախտակ…
Վերցնո՜ւմ
ես,
Ու լուռ
հեռանում…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий