«Վերջին»
բառը ամենածա՜նրն է
(Բառերն էլ
են ունենում կշի՜ռ-
ծանրությո՜ւն)
«Վերջին»
բառը ամենադա՛ռն է
(Բառերն ունենում
են նաև
Դառնություն:)
Ամենախորը
վերջին կնճիռն է՝
Դեմքիդ վրա
խո՜ր,
Շա՜տ խոր մի
ակոս,
Երբ սիրտդ
ծանրություն չի զգում
Այլ՝
Սո՜ւր, շատ
սուր մի ծակոց…
Վերջին սերը
ամենապագշոտն է՝
Համեմատ նախորդ
սերերի,
Վերջին
հրաժեշտը արագաոտք է՝
Տարիներդ բարձած
ուսերին:
Ամենաթանձրը
սիրո ստվերն է,
Որ վերջին
վայրկյանին ստվերում է քեզ,
Ամենացավալին
այն աշնան երգն է,
Որին, որ
վերջին անգամ կուղեկցես…
Վերջին մի
բուռ հողը ամենասառն է,
Ամենատաքը՝
իր բուն խորհրդով,
Վերջին տերևը
ամենահամառն է՝
Ծառի մերկ
ճյուղից կառչած մատներով:
------------------------------------------------
Իմ աչքի բիբը
վերջի՜ն գեղեցիկն է,
Որտեղ, որ Դո՛ւ
ես անընդհատ ներկա,
Իմ փակվող
կոպը ամենաերգեցիկն է՝
Մի վերջի՜ն,
Մի վերջի՜ն,
Մի վերջի՜ն
անգամ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий