* * *
Մի կին ինձ
գրեց.
- Ժլա՜տ ես
Ումառ,
Ինձնից
խոսքերդ ես խնայում,
Մի նոր բան
գրի՛ր մայրիկիս համար,
Ծնո’ւնդն է,
Քեզ շատ եմ
խնդրում:
- Ի՞նչ գրեմ,
- ասացի,
Երբ չեմ
ճանաչում
Ո՛չ քեզ, ո՛չ
էլ հատկապես մայրիկիդ,
Ասաց.
- Այնպիսի
մի բան հնարիր
Որտեղ չլինի
Ո՛չ հող, ո՛չ
երկինք,
Չլինի ո՛չ
դող, ո՛չ արցունք,
Ո՛չ կիրք,
Ո՛չ կսկիծ,
մորմո՜ք,
Լացակումած
գի՜րկ,
Չլինի
հեռուն գնացած կարոտ,
Չլինեն սարե՜ր,
Գետե՜ր ու
արոտ,
Ծովե՜ր,
անտառնե՜ր,
Ամպե՜ր ու
լուսին,
Չլինեն
դեմքեր տխո՜ւր,
Մեկուսի՜,
Ո՛չ «անմեղ»
բառ լինի
Ոչ էլ «մեղավոր»….
- Հասկացա,
ասացի,- գրել եմ կարդա.
«Մամ ջան,
ծնունդ շնորհավոր»
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий