Եվ տագնապնե՜ր
կան,
Եվ տենդ իմ
հոգում,
Եվ
տարօրինակ մի համ է
շուրթերս
այրում,
Երբ
պատկերացնում եմ հեռո՜ւ մի տեղում
Ինչպես է
ծերացած աշունն
իր բիրտ
մատներով
Աչքե՜րդ
փակում…
Խաբկանք
թվացող գարունն էլ
փորձեր է
անում
կծկվել
սրտիդ տակ,
Ու կարծես մի
դեղին մղձավանջ
Ողողում է
բախտի անիվը՝
Վաղո՜ւց,
շատ վաղուց կանգնած…
Սա մի նոր
ցա՛վ է,
Մի նոր
դառնահա՛մ-
Երբ սիրում
ես հեռվից
Ամե՜ն ինչ
մոռացած,
Բախվում ես
անվան ամե՜ն մի տառին,
Բախումից
հոգոցը նոր բառ է դառնում-
Կախվում է
նրա քնած սնարին:
Մի նո՛ր
երևույթ է,
Երբ լույսն
է անցնում անթափանց
Վարագույրներից,
Բայց այն
պայմանով, որ հետո պետք է
անպայման
բեկվի
Ապակիներից-
Դառնա
բազմաթիվ լույսի կտորներ
Ու ցրիվ գա
նրա ողջ մարմնով մեկ….
Սիրո ի՞նչ
տեսակ է, որ պետք է լռել,
Եվ որտեղի՞ց
ինձ այսքան արցունքներ,
Սա ի՞նչ
փորձանք է, որ պետք է այրել
Հետո
սրտնեղել,
Որ այդ
մոխիրից ծնվում են բառե՜ր,
Բազմակետե՜ր
ու
Հարցականնե՜ր…
Կամ տողեր՝
գրված ոտքերը վերքոտ,
Որ հույսի
փոխարեն
Լցվում են
քո մեջ
Ամեն
առավոտ…
Մի՞գուցե
չգրեմ,
Ինձ հետ
չկռվե՞մ,
Չէ՞ որ դա
էլ է լռելու տեսակ,
Բայց
միևնույն է՝
Եվ տագնապներ
կան
Եվ տենդ իմ
հոգում
Եվ
տարօրինակ մի համ է շուրթերս այրում
Անո՜ւնդ,
Անունդ է
անընդհա՜տ տանջում…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий