Իմ բան ու
գործն ի՞նչ է -
Ստեղծել մի
նոր Բա՞ն,
Համոզե՞լ
ինքս ինձ, որ
Ճակատագիրը
Ծա՜նր է՝
Այլ ո՛չ թե
դաժան…
Մեղադրե՞լ
նրանց, որոնք ոսոխ են անվանում
իրենց իսկ թռչելու
համար
թևեր
տվողին,
Սուտը
հերքողի՞ն,
Թե՞
չտեսնելու համար
ճիշտը
կեղծիքից
չտարբերող
այն ստոր
փորսողին,
որն
հառաչողին կոչում
է
անբախտ,
արցունք
թափողին
անսիրտ…
Ա՜խ, աշխա՜րհ-աշխարհ՝
Ամբարո ու
բիրտ…
Իմ բան ու
գործն ի՞նչ է -
Սպասե՜լ…
Սպասե՛լ, որ
կգա մի պահ, ես էլ կքոչեմ
Դեպի այլ
աշխարհ
(Եթե հոգի
կա)…
Անծանոթ
լինելով երկնի ճանապարհներին
Թարթող
լուսացույցերի
Չքնաղ -
Մանուշակագո՜ւյն
Երկնագո՜ւյն
Սպիտա՜կ
գույներին,
-
Ճանապարհ
կտամ,
Դեպի տաք
ափեր թռչող երամին…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий