Այդ ի՞նչ եմ
ապրել աշխարհում,
Որ ինձ
ասում են.
«Էլ բան
չմնա՜ց…»
Ոչի՛նչ
Ոչի՛նչ եմ
ապրել աշխարհում
Ու դեռ
ասելու բան ունեմ պահած…
Կապույտները
իմ
Դեռ չեմ
կարմրել ափերին ծովիս,
Դեռ կարողանում
եմ տարբերել
Մթան մեջ «սև»-ը
սև գույնից,
Դեռ Աստծո
կողմից տված գրիչում
կա ուժ ու
եռանդ
Բայց արի ու
տես -
Ինձ արդեն
սև են հագցնում ոմանք:
«Էլ բան
չմնա՜ց…»
Ի՞նչ պիտի
մնար…
Ինչ պիտի
մնար նվիրում եմ Ձեզ՝
Ընչաթափ մի սիրտ,
Չիրականացված
իղձ,
Հիշողությանս
մեջ խրված
դողացող
մատներ՝
դավաճան ու
պիղծ,
Չորացած
կարոտի սերմեր
(մի ամբողջ տոպրակ)
«Միսակ
Մեծարենց»
փոքրիկ
հատորյակ,
Մահախոսական-
ի դեպ իմ
ձեռքով գրված
Եվ վերջ
Էլ բան
չմնա՜ց…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий