Կացնի համար
ի՞նչ տարբերություն -
Անպտո՞ւղ
ծառն է գեղեցիկ,
Թե՞
պտղատուն,
Կացնի ցա՜վը
մե՛կն է,
(Լո՜ւռ
համբերություն)
Երբ
ծառահատի ձեռքն է դողդողում…
Անտառի
համար ի՞նչ տարբերություն -
Կենդանիներից
ո՞ր մեկն է արքա,
Անտառի ցավը
մե՛կն է,
(Անտառապահի
սո՜ւր տեսողություն)
Որ ինքը
երբե՜ք չմնա դատարկ:
Ցավերի
համար ի՞նչ տարբերություն -
Տղամարդո՞ւ
ցավ են, թե՞ կնոջ,
Ցավերի ցա՜վը
մե՛կն է,
(Երկարակեցությո՜ւն)
Որ հետո
դառնան վերքեր կամ էլ խոց…
Կարոտի
համար ի՞նչ տարբերություն -
Ապրելու հեռո՞ւ,
շա՜տ հեռու, թե՞ մոտ,
Կարոտի ցավը
մե՛կն է՝ անտարբերություն,
Արցունքի
նման անհա՜մ ու վշտոտ…
Պոետի համար
ի՞նչ տարբերություն -
Ո՞վ է
թարգմանում իրեն՝
Սկսնակ մի
գրո՞ղ,
Թե՞ արդեն
ճանաչված,
Պոետի ցա՜վը
մե՛կն է՝
(Բանաստեղծությո՜ւն)
Սրտի
ձեռագրով թարգմանված …
Թալանո՜ւմ
են,
Գողանո՜ւմ,
Կողոպտում
անողո՜ք…
Ի՞նչ
տարբերություն -
Սի՞րտ, թե՞
հարուստ ավար,
Այստեղ էլ
ցա՛վ կա և ցավը մե՛կն է՝
Մեկին ասում
են գո՛ղ,
Մյուսին՝
սիրահար…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий