Դողո՞ւմ ես,
Ոչի՜նչ,
Մի՛
մտահոգվիր,
Ես վաղո՜ւց
գիտեմ, այդպե՛ս են սիրում,
Դա նրանից
է, որ Նա ա՛չքդ է մտնում,
Կամ սրտիդ
մեջ է զգո՜ւյշ տեղավորվում…
Մի քիչ ցավո՜տ
է,
(Կարծես
պատժող ձեռք)
Ես դա՛ էլ
գիտեմ,
Բայց չէ՞ որ
սիրո՜ւմ ես
Դիմանա՜լ է
պետք…
Մի քիչ
կարտասվե՜ս,
Ինքդ հարց
կտաս և ինքդ էլ այդ պահին
Պատասխանելու
թույլ փորձեր կանես.
«Ա՜խր,
ինչո՞ւ Նա…»
«Ա՜խր, այդ
ի՞նչպես…»
«Ո՞ր մեղքիս
համար…»
«Ի՞սկ եթե
հանկարծ…»
«Ցավո՜տ է,
բայց ի՞նչու այսքան…»
Ես վաղո՜ւց
գիտեմ
Որ դու չես
գտնի ո՛չ մի պատասխան
ու
կպատերազմես
Լեզվի՜դ,
Սրտի՜դ,
Իսկ ի՞նչու
ո՛չ,
նաև աչքերի՛դ
հետ…
Պատասխանը
մե՛կն է՝
Դողո՞ւմ ես
– սիրո՛ւմ ես,
Հենց այդպես
է պետք…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий