Ինչո՞ւ չեմ
քնում
Գիշերվա
կեսին,
Եվ ո՞վ է
խոսում ինձ հետ, չգիտե՜մ,
Գլուխս իր
տեղը չի գտնում բարձին,
Ինձ օրոր երգիր
Լուսի՛ն,
Որ քնե՜մ…
Երգիդ մեջ
պատմիր ինձ նրանց մասին՝
Երկնքում
նրանց դեգերումները,
Թե՞ դատարկ
խոսքեր են,
Պատրանքնե՜ր
են սին,
Որ մահից
հետո մնում են սպանված
Ժամանակները…
Ես ժամանակների
մասին եմ հիշել,
Որոնց
սպանել եմ կամքից իմ անկախ,
Որոնց
անտեսե՜լ, դե՜ն եմ շպրտել,
Եվ քանի՜,
Քանի՜, քանի՜
անգամ…
Քունս չի՛
տանում, գուցե նրանի՞ց է,
Որ ես ինձ դահի՛ճ
եմ համարում,
Ասա՛ կամ ցո՛ւյց
տուր ես էլ իմանամ,
Արդյոք ո՞վ
է իմ ժամանակների
Տապանաթմբին
գլուխ խոնարհում:
Ես էլ
մոտենամ դեղին վարդերով,
Ծնկե՜մ,
Խո՜ւնկ
ծխեմ,
Աղոթե՜մ,
Գուցե լա՞ց
լինեմ,
Գուցե՜…
չգիտե՜մ,
Բայց քնով
ժամանակ սպանող մարդկանց
Հաստա՛տ
կարթնացնեմ…
… Չգիտեմ
ուրիշ երկնային մարմին,
Որի հետ
կարող եմ ազատ զրուցել,
Դու միակն
ես իմ բարեկամ Լուսին,
(Արևը
վաղուց է ինձնից խռովել)
Ինձ օրոր
երգիր Լուսի՜ն,
Որ քնեմ…
Ինձ չի
հերիքում երե՛ք կամ չո՜րս ժամ,
Արթնանա՜մ,
ելնե՛մ ճանապարհ ընկնեմ
Դեպի
ժամանակներիս կորած
Գերեզման…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий