* * *
…Օրը ավարտվեց սարերի սառը լանջերի
եզրին,
եղյամն էլ փարվեց սավանի
շրթին,
կարոտը գրկած մարմինս անճար
բղավում էր.
- Տա՜ր…
ես ջերմն եմ սիրում՝ մասնիկը
լույսի,
սուր ատամները տատնվող հույսի,
վերնաշապիկիս օձիքից եկող
բույրը այն կույսի,
որն իր ձեռքերով
խունկն է խնկարկում ամբողջ
աշխարհի…
ինձ դուր է
գալիս որ
մատների մեջ մաղձը -
դառնում է գինի,
թախիծը՝ ստվեր … և
Ըմպելու համար պատրաստ սիրո
գավ,
Լույսն՝ ապաշխարանք,
իսկ պղինձը կավ…
որտեղ ինչ որ կույս
երկնում է մի նոր,
երկնում է նոր մարդ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий