* * *
Այսօր էլ
չկա՜ս ու հարբած գիշերը
իմ մեջ
գրում է ներկա,
Եվ ի՞նչ է
ուզում ինձնից գիշերը,
երբ վաղո՜ւց
բացակա ես
Շա՜տ վաղուց
չկաս…
Մեկ գլխով
կուրծքս է գուրգուրում,
Մեկ պոռնիկի
ձայնով կեղծում է «Մեռա՜»
Մեկ
Հուդային է մեծարում,
Մեկ կույսի
լեզվով մրմնջում «Մեղա՜»:
Անարքա
ժամին դառնում է արքա,
Բազմում
գիշերվա կրքերի գահին,
(Ի՞նչ անեմ,
ասա՛, այսօր էլ չկաս)
Նորից գերի
եմ հարբած գիշերվա
Խենթություններին:
Հարբած
գիշերը նման է հույսի՜,
Ծաղրո՜ւմ,
Ծանակո՜ւմ է
մինչև լուսաբաց,
Ու
գիշերային ծիրանին ուսին,
Իրեն
համարում հեթանոս Աստված:
Մի՞թե
խեղճանում են
Աստվածները,
Մթո՜վ կամ
ցերեկ ժամանակ,
Ցայգաժա՜մ է…Խեղճացել
է
Սրբություն
չունեցող գիշերը
Աչքերիս
արյունով ողողված:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий