* * *
Արևը
զբաղված է ինձնով՝
Ուշաթափ
ընկած է կոպերիս…
Արևն այսօր
ուշացել է գործից:
Նորաբաց մի
կույս ծաղիկ է նեղվում
Քամո՞ւց թե
իր կուսությունից:
…Ուրախությունը
կատարյալ չի լինում,
Ո՛չ էլ
երջանկությունն է լինում կիսամեռ,
Արևն այսօր
ուշացել է գործից,
Ես ի՞նչպես
այսօր քեզ հասնեմ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий