Ասում են մի
քաղաք կա «Փարիզ»
Քաղքենին
ասում է «Պարիժ»…
Ասում են
գեղեցի՜կ է,
Ուղղակի
առանց խոսք գեղեցիկ:
Չգիտե՜մ,
չե՛մ տեսել
Ու չե՛մ
հավատում…
Ասում են
սարերը շուրջպար են պարում
Մի գյուղի
շուրջը
«Գեղարոտ»
անունով:
Ասում են
առվակն է գյուղում միշտ երգում,
Ասում են
այնտեղ միշտ ծիծաղում է
Ցնդած
լուսաբացը…
Ասում են
այնտեղ առանց պանիր է ուտվում
Նույնիսկ
հնացած հացը:
Չգիտե՜մ,
չե՛մ տեսել
Ու ինչո՞ւ
եմ հավատում…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий