* * *
Ցանկությունների
ամենակոկիկ ու
մաքուր
խաղահրապարակը
այրի կանանց
փեշերին է,
հատկապես
այն պահերին, երբ
լուսինը չի
ցանկանում,
բայց
ստիպված
դուրս է
գալիս դարանից…
Լեզվի տակ
պահված խոսքերը
քանդում են
իրենց ձայնավոր օձիքները,
մի կողմ՝
հրապարակ են նետում
աչքերի
ծայրերը դեպի ներքև ձգված
բոլոր
դիմակները…
Սկսվում է
դատարկ դիմակների
Դիմակահանդեսը…
այրի կանանց
կոկիկ ու մաքուր
փեշերին:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий