понедельник, 30 июня 2014 г.

Գիշերային (բանաստեղություն)




Ուղեղումս անընդհատ մի միտք է պտտվում,
Դժվա՜ր է,
Դժվա՜ր է,
Դժվա՜ր է քեզ հետ,
Հետո չգիտեմ, ի՞նչպես, ի՞նչ ձևով միտքս հղիանում
մի նոր միտք ծնում – մի միտք անդադար.
Առանց քեզ դժվար է,
Դժվա՜ր է,
Դժվա՜ր…

Պտտվում են աչքերս՝
Չռվում զարմանքից,
Քո մեջ տեսնում են պարը՝ չարի ու բարու,
Ուղղահայաց արտահայտություններով 
հորիզոնական ցանկություններիդ 
չեն դիմանում
շուրթե՜րս…
շուրթերս ձգվում են՝
պոկվում ինձնից ու վազում դեպի քեզ,
տասը, հարյուր ու միլիոն անգամ մարմնիդ հարվածում,
Շուրթերս՝ կարծես ռումբեր,
Նույն տեղը երկու անգամ չեն համբուրում…

Գլուխգործոցներ են քո բոլոր դիրքերը՝
Սպասման կարողություն,
Ատելության սպասում ու
Կատաղում են մեր շուրթերը…
- Իմ ամենալավ օ՛րն է այսօր…
- Ո՜չ, օրը չէ՝ այլ գիշե՜րը…

Ինձ հաճելի է քեզ  նվաճելը,
Քեզ, որ կարող ես և քանդել և սարքել,
Իսկ քեզ՝ ցանկալի սիրելը…ինձ,
Մի՞թե կարող եմ ես հանգիստ քնել:

Գիշերն անկեղծ է ու դանդաղաշարժ,
Սերը՝ ջազի ձայնով խռպոտ,
Ժամացույցի սլաքներն իրար գրկած
Իրականությո՞ւն է, թե՞ տարածք անօդ:

Երկու հոգի են տանջվում ինձ համար,
Տանը չեմ, ուշ ժամ է,  քո կողքը պառկած,
Հեռախոսիս մեջ - երեք զանգ
չպատասխանած,
Մի զանգը – մայրս է,
Մյուս երկուսը՝ Դու.
- Այդ ե՞րբ հասցրիր և ի՞նչու:
- Սովորությո՜ւն է, կողքդ պառկած
Քեզ եմ զանգում - քիչ հետո.
- Մնո՞ւմ ես:
- Մնո՜ւմ եմ մնո՜ւմ:

Լողասենյակի ցնցուղն
արտասվում է տաք արցունքներով,
Ես կա՞մ, թե՞ չկամ նրա համար,
Ուղեղումս անընդհատ մի միտք է պտտվում.
Դժվա՜ր է,
Դժվա՜ր է,
Դժվա՜ր է լվանալ շուրթերիդ, մատներիդ
հետքերը մարմնիս,
Մոռանալ համը լեզվիդ,
Մոռանալ համբույրներդ,
 որ հայտնվեցին ահրաժեշտ տեղում,
ցանկալի պահին…

Սիրվել ցանկանալու ու
սիրել կարողանալու տարբերությունը
Լուսավորվածությունն է –
Լողասենյակը զրկվեց լույսից…
ու անջատիչը սեղմած ցուցամատդ իջավ շրթունքիս…
Վարսերիդ իջնող ցնցուղի արցունքներն ու իմ կոպիտ մատները
Լվանում են
տասը, հարյուր ու միլիոն անգամ
գիշերվա ընթացքում ծնված ու ապրած սերը…
- Իմ ամենալավ օ՛րն է այսօր…
- Ո՜չ, օրը չէ՝ այլ գիշե՜րը…

Ս.Ումառ

Комментариев нет: