Այսօր
գիշերը տուն վերադառնալիս ես տեսա մի քանի մերկ ծառեր, որոնք առանց անհարմար
զգալու իմ ներկայությունից կենակցում էին երկնքի ամպերի հետ:
Ես հասկացա,
որ այսօր էլ իմ բազմաթիվ երեխաներին կավելանա ևս մեկը, թեկուզ ծնվի դեղին գույնի,
վատառողջ, թույլ ու անօգնական…
Ես հասկացա,
որ կկարողանամ գիշերվա ընթացքում նրան բուժել, կանգնեցնել ոտքի ու սիրել ինչպես իմ
բոլոր ստեղծագործություններին, իսկ առավոտյան դեղին բաժակի մեջ լցված կարմիր
հեղուկով ես նրան սրտանց կասեմ:
- Շնորհավոր
ծնուննդ սիրելիս, ես քեզ բոլորից շատ եմ սիրում:
Եթե նա իմ
զավակն է կպատասխանի.
- Դու
բոլորին ես այդպես ասում:
Ես կվազեմ
դեպի մուտքի դուռը (ինչու մուտքի այլ ոչ թե ելքի ես չեմ կարող պատասխանել) ու
կբղավեմ.
- Գալդ
բարի, եթե կարողանաս փոխել թեկուզ մեկ ընթերցողի տրամադրությունը…
Օրը կսկսվի
ու ես մոռացած իմ զավակների գոյությունը իմ համակարգչում, անքուն կգնամ աշխատելու
իմ հանապազորյա հացը…
Թե ինչի՞ս է
պետք…չգիտե՜մ:
Комментариев нет:
Отправить комментарий