Քո՛ մեջ Արևն
է այրվում…
Քո՛ մեջ
Սպասումը չի ձանձրանում…
Քո՛ մեջ
սպասումը անձրև է դառնում…
Բարոյակա՜ն է
անձրևը,
Սպասումն առաքինի՛…
… ու
մոտեցող անդունդի հաճելի շնչառությունն է
քո դեմքին:
Դու երկնքի
բաշին ես՝
Օրորվո՜ւմ
ես նրա նրա վազքին համահունչ՝
Ծա՛ռս ես
լինում լո՜ւռ ու մունջ:
Տիեզերքի
աչքերը թա՜ց են ու
Շուրթերն են
են ժպտում,
Տիեզերքը քեզնով
է ծածկվում …
Տիեզերքի ժպտացող
շուրթերը
Ընկնո՛ւմ են
գետնին
Ու հեծկլտո՜ւմ…
Քսվում ես
լուսնի եռացող կատարին
ու ցորենի
կիսածլած հասկի մի կտոր
շշնջում է
քո ականջին…
- Սա՞ էիր,
ցանկանում, դե մահացի՛ր…ու
մահանում ես
ապրելո՛ւ համար:
Մահանում ես
ամենաբարո անձրևի
Կաթիլների
հարվածներից,
Ու
զարկերակդ հանձնած առվակի ալիքներին
Փլվո՜ւմ ես,
Ինչպես
փլվում են երազանքներդ…
Գրկո՜ւմ ես…
Նախապես
ձևած ու չափած քո շրջագիծը՝
Դերձակի
մկրատը հմուտ
Սեղմում
է, ծամում,
Դու չես
դիմադրում,
տեղի ես
տալիս ինչպես մթանն է տեղի տալիս
իրիկնապահը,
Քեզ լափում
է պահը…
(Ինչո՞ւ
դիմադրել, երբ այսքան քաղցր է Մահը)
Փորձ ես անում
հավաքել ինքդ քեզ,
Մի տեղ՝ քո
գրկում…
Փորձում ես մտնել
սեփական գիրկդ,
Որտեղ տեղ
չկա քեզ համար…
Քեզ կուլ է
տալիս երկինքը…
- Սա՞ էիր
ցանկանում, մահանա՞լ…
Ու մահանում
ես ապրելու համար:
Մահանում
ես, ցանկանում
Նորի՛ց
Մահանալ…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий