суббота, 14 июня 2014 г.

Դիալեկտիկա





- Դո՞ւ, դու կրքոտ ես ինչպես Ողջի գետը:
- Իսկ դու քաչալ ես ինչպես Ծաղկաձորի Քաչալ սարը
- Իսկ դո՞ւ…
- Իսկ դո՞ւ…
Գիկիր ինձ իմ հիշողություն, քո ձեռքերի մեջ ես ինձ զգում եմ այնքան լավ, որ կարող եմ հավերժ մնալ այսպես, մոռանալով աշխարհիկ և լավը և վատը:
Հիշողությունը գեղեցկացնում է մարդուն՝ սկսած առաջին սիրած կնոջից մինչև խոտերի մեջ ընկած վերջին հույսը…
Հիշողություն չունեցող մարդը դառնում է բռնակալ իր իսկ հանդեպ ու վերանում է, ջնջվում է Տղամարդու և Կնոջ ամբողջ դիալեկտիկան… 

Համոզված եմ թե քանի հոգու է դուր գալիս ամռան անձրևը, որը թակում է պատուհաններդ, հրավիրում քեզ դուրս, թրջվելու, մի քիչ մրսելու, մի քիչ գիժ լինելու, մի քիչ – վազքուղի դուրս եկած կենգուրուի նման պոչով հպվելու ու ավելի երկար ցատկելու Կյանք կոչված այդ զզվելի ու միաժամանակ հաճելի ռեբուսի վերջնամասին առաջինը հասնելուն…
Համոզված եմ թե քանի հոգու է դուր գալիս անձրևից հետո, թրջված, տաքանալ սիրելի մարդու գրկում

- Դե, զզվեցրիր էլի, կյանքս կերար:
- Չեմ ժխտում, սիրում եմ համով բաներ ուտելը:
- Ի՞նչ համով բաներ:
- Դե կյանքդ, համով է չէ՞:
- Ապո՛ւշ:
- Ապուշ նշանակում է անուշադիր, իսկ ես այնքան ուշադիր եմ քո նկատմամբ, դո՞ւ, դու կրքոտ ես ինչպես Ողչի գետը:
- Իսկ դու քաչալ ես ինչպես Ծաղկաձորի Քաչալ սարը
- Իսկ դո՞ւ…
- Իսկ դո՞ւ…
- Լսիր, մենք արդեն ծե՞ր ենք:
- Ո՜չ, մենք դեռ ապրում ենք…
… Տղամարդու և Կնոջ ամբողջ դիալեկտիկան… 

Комментариев нет: