воскресенье, 22 июня 2014 г.

Բացատրական բառարան (Ս.Ումառ)



Կրծկալ
Լվացքի պարանների բազմագույն, անփոխարինելի, զարդ

Օրիորդ
Նախնական թարմությունը մի կերպ պահպանող պահնորդ

Փիլիսոփա
Աչքերը ծածկող գլխարկի տեսակ

Ամաչկոտություն
Մայոնեզով խառնած Չկարողանալու ու Ցանկանալու վինեգրետ

Բանաստեղծ
Հաստափոր, ճմրթած էջերով հանգաբառարան

Կիրք
Վարգաձիուն մշտապես վազանցող Կատաղած քուռակ

սեր
Ամենամաքուր սպիտակ գույն,
Ամենահաճելի համ ունեցող,
Ամենակարող ուժ տվող,
Քիմքը շոյող,
Լեզվի վրա միջազգային տոն առաջացնող,
Քեզ ամեն ինչը մոռանալ ստիպող
Թթվասեր:

Վերջաբան
Սուրճի բաժակի մրուրի մեջ տղամարդու բութ մատի չորացած մատնադրոշմ

Փական
Օձաբարո կանանց մատների հյուսվածք, որոնք ոչ մի գնով տեղի չեն տալիս

Հոգեկան հիվանդություն
Հաջողություններից խելակորույս սիրելի կնոջ աչքերը չտեսնող մարդու կարգավիճակ


Կնոջ մատներ

(
ճկույթ)
Դեղձի ծաղիկների համ
(
բութ)
Կնճիռների նուրբ մերսում
(
ցուցամատ)
Երկար ճանապարհ շրթունքների եզրագծով
(
միջնամատ)
Տղամարդու քթարմատից դեպի վերին շրթունքի չափը՝ Էվկլիդյան համակարգում
(
մատանու մատ)
Տղամարդու կրծքավանդակի վրա իդեալական շրջանագիծ գծող կարկինի շարժական ոտք

Հարցմունք՝
Խորտակված սրտի մի փոքրիկ Գարուն, արցունքներից հյուսված ճոպանից կախված տարուբերվում էր.
Լինել, չլինել
Լինել, չլինել

Տղամարդ ՝
Աստղագնաց, որը միշտ խոստանում է վերադառնալ:
Հեռավոր անհասանելի սիրած էակ, որին պաշտում են շատ կանայք, ամեն վայրկյան սպասելով նրա վերադարձինոր կգա կհանի իր ճամփորդական շորերը, կգրկի, կհամբուրի երկնային համբույրով, որից հետո ժամանակավորապես քեզ կզգաս Դրախտում, կպատմի հեքիաթներ երկնքում գոլություն ունեցող կյանքից ու նորից կթռչի կհեռանա խոստանալով, որ կվերադառնա անպայման

Կին՝
կյանքի իմաստը, ստեղծված շատ սրտերին ստիպելու բաբախել իրենց կարողություններից շատ ավելի արագ
ստեղծված քեզ սովորեցնելու առանց մտածել ժպտալու հմտություններին, լողալու դրախտային այն ջրերում, որից հետո քեզ զգում ես հոգեկան անհավասարակշիռ մի վիճակում


Ճանապարհ
անցնող ուղիղ որը քեզ տանում է վերթվում է թե գնւոմ ես վեր, բայց իրականում անընդհատ իջնում ես ու այնքան, որ քո ագահ ցանկությանը հագուրդ տալու համար հանգրվանում ես հողում, դառնալով Երկիր մոլորակի ամենահավատարիմ ու անփոփոխ հասցեատերը


Փուչիկ
ոչ մեկի կողմից չսիրված տղամարդ
Տարիներով հոսող գարեջրի մի տեղ կուտակվելու էլաստիկ տակառ, որը գնալով մեծանում է ու ընդունում փուչիկի տեսք, հետո թռնում է ինչ որ բան փնտրելու հույսով:
Պատահում է նաև այնպես որ ինչ որ մի կին նրան հասկանալու համար փորձ է անում նկարել ականջներ ու ձեռքի գրիչի մի անվարժ շարժումով փուչիկը պայթում է

Բարեկամներ
Մարդկանց որոշակի խումբ, որը հաճախ հավաքվում է հաշվելու իր անդամների քանակը ու ճաշկերույթով նշելու քանակի ավելացումն ու պակասելը


Ոսկերիչ
Հող,Կրակ, Ջուր, Թթվածին չափելու համար գերզգայուն կշեռք ունեցող մարդ:

Комментариев нет: