- Մա՛մ, այ
նրանից եմ ուզում, - փոքրիկն իր անմեղ մատը մեկնեց դեպի նարինջները:
- Դա նարի՛նջ
է, տղաս:
- Մա՜մ, ես
նարինջ եմ ուզում, մեկ հատ, այն մեծը:
- Լա՛վ,
բայց խոստացիր, որ անպայման ճաշից հետո, լա՞վ:
- Լավ,-
փոքրիկն ուրախացավ իր մանկական ուրախությամբ:
-
Վերջացրեցիր ճաշդ, դե հիմա կբերեմ քո նարինջը:
Մայրը քիչ
հետո բերեց ափսեի մեջ կտրտած ու գեղեցիկ իրար կողք կողքի շարած նարինջի կտորները:
- Մամ, սա ի՞նչ
է,- փոքրիկը թռավ ու վազեց խոհանոց:
Վերադարձավ
լաց լինելով ձեռքում նարինջի կլպած կեղևը:
- Նա
գեղեցիկ էր, ինչո՞ւ սպանեցիր, մա՛մ, ես ուզում էի նրանով խաղալ:
Սենյակում
անմեղ լացն էր:
Սենյակում
մեղավոր լացն էր:
Սենյակում
նարիջի կճեպի հրաշալի բուրմունքն էր…
Комментариев нет:
Отправить комментарий