суббота, 21 июня 2014 г.

Գիշերահարսը





Շոգն իր ամոթխած այտերը հպելով ծառերի կատարներին, արյունոտվելով՝արյան կաթիլները կաթեցնելով գետնին, կարծես դիտմամբ հետք թողնելով, դանդաղ հեռանում էր դեպի հորիզոնը…
Հերթականությամբ երկնքում սկսում էին երևալ հարավային փոքրիկ աստղիկները, որոնք կարծես ամաչելով համարյա ամբողջ երկինքը ծածկող ծեր Լուսնից, ծիկրակում էին ամպերի տակից, ցուցադրելով իրենց ներկայությունը:
Շուրջն արծաթ էր ու գիշերն էլ արծաթյա
Գիշերն այդքան հրաշալի չէր լինի եթե չերևար Նա՝ թափանցիկ բարակ շրջազգեստով ու պարուհու թեթև քայլվածքով:
Գիշերը կախարդական չէր լինի, եթե նա իր ամբողջ մերկությամբ չլուծվեր շրջապատի մեջ

Հանեց շրջազգեստը:
Մինչև գոտկատեղը հասնող երկար մազերը հանձնեց Գիշերվա վստահելի ձեռքերին փորձ արեց իր մերկության ետևից լուծվելու Գիշերվա մեջ ու…ո՞վ կամ ի՞նչը կարող էր խոչընդոտել նման գեղեցկության մուտքը:
Գիշերը շոյեց նրա կուսական կուրծքը, ձեռքերով զգույշ շոշափելով մարմինը դանդաղ բարձրացրեց ու սահեցրեց իր մեջ:
Գիշերը դարձավ կիրք ու կարմրեց:
Արծաթ-կարմիրը ըմբոշխնում էր իր համար չնախատեսված մի զգացմունք ու հաճույքից թարթում էր աչքերը աղջկա սրտի հետ համահունչ:
Գիշերը շնչում էր արագ ու ծանր, շշնջում բառեր առանց քաշվելու աստղիկներից ու Լուսնից.
- Ես երկար եմ պահել, խնամել ամբողջ տիեզերքի ամենագեղեցիկը, ես այն կնվիրեմ քեզ, լսո՞ւմ ես, Քեզ համար եմ պահել, այս պահի համար միայն թե
- Ի՞նչ, - աղջկա աչքերը լայն բացվեցին, գլուխը թեքվեց աջ, իսկ մազերն էլ կախվեցին աջ կրծքի վրա ծածկելով ամբողջ մարմինը:
Բաց մնաց միայն ձախ կուրծքը որին իր մետաքսե սև շուրթերով գրկեց Գիշերը:
- Թո՛ղ, ցավեցնում ես, - գիշերային պարը սկսեց դուր չգալ աղջկան.
- Ի՞նչ ես անում, մի՞թե այդպիսին է սերը, ես վախենո՜ւմ եմ:
- Մի՛ վախեցիր, նայի՛ր ինչ գեղեցիկ է, դու կլինես իմ Գիշերահարսը, ինչո՞ւ պետք է Ջրահարս լինի, իսկ Գիշերահարս՝ ոչ: Դու ինձ կնվիրես քո վարդը իսկ ես քեզ կտամ, նայի՛ր
Գիշերվա ձեռքերում հայտնվեց Գիշերային վարդը, գեղեցիկ, ինչպիսին ոչ ոք չէր տեսել երբեք:
Սև թերթիկները անօգնական նայում էին աղջկա աչքերին ու կարծես շշնջում խորհրդավոր կանացի գաղտնիքներ
Արևի ցերեկվա ամբողջ ջերմությունը կուտակված էր նրա մոխրագույն տերևների մեջ…
Ցողունն օրորվում էր աստղիկների փայլերից ու կարծես պարում էր մի աննկարագրելի պար գիշերվա գրկում…
- Ի՞նչ լավն է, ի՞նչ գեղեցիկը,- չկարողացավ զսպել իրեն աղջիկն ու ձեռքերը պարզեց դեպի Գիշերային վարդը:
- Ուրեմն համաձա՞յն ես,- Գիշերվա վարդը տեղ գտավ աղջկա մազերին ու աղջիկն ուրախությունից սկսեց մի այլ պար՝ կրքոտ ու կանչող…
Գիշերը չէր կարող դիմանալ, Գիշերվա ըմբոստությունը կատաղեց, գրկեց աղջկան մի այլ ձևով ու երբ աղջիկը հասկացավ գիշերվա ուզածը՝ արդեն ուշ էր…

Գիշերահարսը քնած էր Գիշերվա գրկում ու քնի մեջ ժպտում էր:
Չգիտես ինչպես Լուսնի վրա հայտնված վարդը, լալիս էր…
Վարդի թերթերը հատ հատ պոկվում էին ու ընկնում քնած գիշերահարսի կիսաբաց շուրթերին…
Աստղիկները խանդից թաքնվել էին:
Ծեր Լուսինն էլ պատրստվում էր հեռանալ:
Լուսանում էր…

Ս.Ումառ


Комментариев нет: