Մի ձեռք էր
ննջում դռան բռնակին, մի ձեռք հուսահատ ու անճար՝ սպասում էր մի այլ ձեռքի, որ
մոտենար դանդաղ վերցներ իրեն հպեր շուրթերին ու շշնջար.
-Մի գնա,
խնդրո՜ւմ եմ:
Մի ժամանակ,
երբ բոլորն էին սիրում իրեն, նույնիսկ
ճակատագիրը, այդ ձեռքը կար, կար ու այդ ձեռքն իր շուրթն էր շոյում, կուրծքն էր
շույում, հպարտությունն էր շոյում , ի՞սկ հիմա…
Մի ձեռք էր
ննջում դռան բռնակին, մի ձեռք հուսահատ ու անճար…
Դրությունն
էր այդպիսին – միայնության զգացում, բայց մի՞թե միայնությունը դրություն է, որ
քայլում ես սեփական սենյակում, հասնում դռան բռնակին, փորձում ես այն բանալ, այն
հույսով, որ ինչ որ մեկը կբռնի քո ձեռքը՝ այսինքն կլինի՞ ինչ որ մեկը…
Ո՜չ,
միայնությունը դրություն չէ, այլ գաղափար՝ որ կա մեկը քո կողքին, հասկանում է քեզ,
կիսում քո լավ ու վատ օրերը, բայց դու գիտես, որ նա քոնը երբեք չի լինի…
Մի ձեռք էր
ննջում դռան բռնակին, մի ձեռք հուսահատ ու անճար…
Ձեռք, որի
համար մի ժամանակ գոյություն ուներ մի ամբողջ Աշխարհ ու ձեռքը պատրաստ էր…
կանայք էլ
են սիրում փրկել Աշխարհը, իսկ Աշխարհը գիտեր իր սրտի երգը և երբ ինքը մոռանում էր բառերը,
Աշխարհը երգում էր իր փոխարեն…
Ձեռքը
հեռացավ Աշխարհից, որ հետո ամեն վայրկյան մտքով վերադառնա նրա մոտ ու անցկացնի
գիշերները դռան մոտ, բռնակին ննջած…
Մի ձեռք էր
ննջում դռան բռնակին, մի ձեռք հուսահատ ու անճար…
Ձեռք, որն
առանց տատանվելու քո առաջ բացել էր մարմինը ի ապացույց վստահության, իսկ Դու
նույնիսկ քո հոգին չկարողացար բացել իմ
առաջ…
Ձեռք, որը
գորովանքով փակել էր քո բերանը չլսելու քո պատասխանը.
- …Իսկ ես
քեզ ոչ… ու ավելի էր սիրել, համարելով որ դու նման չես բոլորին ու կարող ես ասել
ճշմարտությունը, չնայած հոգու խորքում հավատում էր, որ ստում ես…
Մի ձեռք էր
ննջում դռան բռնակին, մի ձեռք հուսահատ ու անճար…
Մի նայիր
դուռը չբացող բռնակին- այնտեղ միայն վախն է:
Մի փորձիր
բանալ լռված բռնակը- այնտեղ պատրանքներ են:
Թող ննջի
ձեռքդ բռնակին, որովհետև դա Դու ես, դու ապրում ես դրանով, դա Քո հույսն է
ու…միայն այդպես բռնած բռնակը Դու՝ կլինես Դու…
Ձեռքը շշնջում էր
«… Լույսը աչքերիդ ծոցս էր մտել,
Գինի էր դառնում կրծքերիս մեջ լերկ,
Բայց մեր մեջտեղում պատնեշ էր դարձել
Մի չեղած ավարտ, մի ետ մղված ձեռք…»
Գինի էր դառնում կրծքերիս մեջ լերկ,
Բայց մեր մեջտեղում պատնեշ էր դարձել
Մի չեղած ավարտ, մի ետ մղված ձեռք…»
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий