Գիշերվա
ճանապարհը աստղերի աստիճաններով է, որ քեզ բարձրացնո՜ւմ են, բարձրացնո՜ւմ,
հասցնում մի վերջին աստիճանավանդակի՝ աստղավանդակի ու անսպասելի հարցնում.
- Ի”նչ ես
տեսնում:
- Ոչի՜նչ,
ես լսում եմ Աստծո շնչառությունը:
- Լավ
նայիր, մի՞թե չես տեսնում Աստծո Որդու աչքերը:
- Ո՜չ, ես
տեսնում եմ Աստծո դստեր մատները…
Ս.Ումառ
* * *
Սիրտը
տաշող մի պատկեր է, երբ նստած ես խոհանոցում ու նայում ես չգիտես թե ուր…
այսինքն
գիտես, որ նայում ես քո կողմից արհամարված սուրճի բաժակից ելնող գոլորշուն…
պատրաստել
ես ու մոռացել, որ պետք է կում անել գոնե մի հինգ րոպեն մեկ…
մատներդ
անգիտակից շոյում են համակարգչի ստեղները, առանց հասկանալու թե ի՞նչ են գրում, ո՞ւմ
են գրում, բայց կանգ չեն առնում, գոնե հանգստանալու համար…
գիշերն
ազնիվ է քան ցերեկը, քանի որ հենց գիշերվա ժամանակ է ծնվում ճշմարտությունը, որն անպայման
մոռացվում է առավոտյան դավադիր քո պատուհանից ներս սողոսկող լույսի անամոթ
ներկայությունից…
մութն էլ՝
գիշերվա դուստրը ունի իր լույսը, որի մեջ էլ տեսնում ես հեռավոր մի այլ համակարգչի
վրա պարող մատներ…ի՞նչ են գրում, ո՞ւմ են գրում, չգիտե՜ս, բայց սպասո՜ւմ ես…
փորձում
ես լսել գիշերվա ձայնը, որն ամեն անգամ իր մենախոսությունը սկսում է հետևյալ
բառերով.
«
Հիշողությունը, մանկության նման անբուժելի է…»
Որից հետո
հաջորդում են.
« Ի՞նչ ես
արել, ի՞նչ չես արել…»
.Հետո
նորից լռությունն է իր բանաստեղծական խոսքերով, որոնք կան, բայց չեն լսվում
բարձրաձայն…
Մի թախծոտ
մեղեդի է, հարազա՜տ ու ցանկալի…
Հետո՜…քեզ
գրկում ու փաղաքշում են Նորին մեծություն տիկին Գիշերվա ձեռքերը…
Կիսափակում
ես աչքերդ, հասկանում ես, որ դա այն պահն է, երբ պետք է լռել, ոչինչ չասել
մանկության, հիշողության, երազանքների, գրվածդ տողերի մասին…
.
Կիսափակ
աչքերով նորից տեսնում ես այն հեռավոր համակարգիչը, որի ստեղները շոյում են ինչ որ
անհամբեր ու հարազատ մատներ…
Դեմքը չի
երևում…բայց Ամենագետ գիշերը հուշում է.
«Մտիր նրա
էջի նկարների բաժինը…կտեսնես ինչ ուզում ես, ինչո՞ւ ես տանջվում, կամ մի՞թե քեզ
բավարար չէ նրա մատների գեղեցկությունը…»
Գիշերվա
կոպերից կառչած, մտնում ես նրա նկարների էջը - տեսնում միայն սրբերի նկարներ…ու Աստծո
դստեր մատները…
Այդ պահից
էլ սկում ես կարդալ մատների տակից դուրս եկող ամեն տառը, բառը, նախադասությունը՝
հաստատ համոզված լինելով, որ ուղղված է քեզ՝ Մեծարգո Գիշերվա բարձր հովանու ներքո…
Թմրած
մատներիդ արանքից ընկնում է վառված ծխախոտն ու այրում ոտքիդ թաթը, բայց դու չես
զգում, դու մոռացված ես ինքդ քեզնից, աշխարհից…
Ուղեղումդ
լողում է հիշողության մի պատառիկ, երբ ցերեկով փնտրում էիր շնիկով մի տիկին…
Իսկ հիմա
աչքերդ գտել են տիկնոջ շնիկով մի հասցե ու մատներդ անգիտակցաբար հավաքում են.
«
Փոխանակում եմ տղամարդու մեկ գիշերվա
մենակությունը, կանացի մեկ դժվար գիշերվա հետ…»
Գիշերվա
արծաթյա սառը գրկում, տաք երազանքներով Սպասո՜ւմ ես…
Ոտքիդ
թաթին ընկած ծխախոտի կոթուկը իր համառ կրակով, այրելով գուլպադ հասնում է մաշկիդ
ու ետ քաշվելով գիշերվա կրծքից, ցավից բղավում ես…
Բղավում
ես «Ցա՜վ», բղավում ես «Սպասո՜ւմ»…
Սպասո՜ւմ…
Աստծո
դստեր մատների պատասխանին…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий