Ձյան
փաթիլները իրենց նախշերով նման չեն մեկը մյուսին:
Ասում
են, որ միատեսակ փաթիլներ երբեք չեն հանդիպում…
Սա
տեսլական է…ի՞սկ
Անձրևի
կաթիլնե՞րը..
Հատկապես
ամառային անձրևի կաթիլները իրոք նման չեն մեկը մյուսին, ո՛չ տեսքով ո՛չ իրենց
ջերմությամբ…
Ո՞վ
էր, այդպես էլ չհասկացա, որ ականջիս շշնջաց.
-
Բռնի՜ր ընկնում եմ…
Մեկնեցի
ափերս պատուհանից դուրս ու ափերիս հավաքվեցին անձրևի կաթիլներ, տարբեր տեսակի,
ձևի, ջերմության, սեռի, տրամադրության…
Ավելի
ուշադիր նայելով սկսեցի նրանց մեջ տարբերել մեկին, որը շատ նման էր միկրոաստղիկի՝
կուչ եկած, աչքերը կիսափակ, մի տեսակ նեղացած.
-
Ո՞վ ես, որտեղի՞ց, ի՞նչ լավն ես, իսկ ինչո՞ւ տխուր…
-
Թող մի քիչ հանգստանամ, ես մրսո՜ւմ եմ, հոգնա՜ծ եմ, շա՜տ հեռվից եմ, մի՞գուցե իմ
վերջին ճամփորդությունն է…
Ափերս
սեղմեցի կրծքիս ու փակեցի պատուհանը:
Ասում
են երբ աստղ է ընկնում, չի իրականանում
ինչ որ մեկի երազանքը…
Ես
փաստորեն չթողոցի մահանա ինչ որ մեկի երազանքը…
Ես
պահում եմ կրծքիս վրա ինչ որ կորած երազանք…
Մի՞գուցե
ինչ որ մի տեղ մեկն էլ պահում է ի՞մ երազանքը…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий