Կատաղությանս
չափ չկար…ուշացել էր երկու օր:
Անհամբերությունս
նրան տեսնելու ու մի երկու քաղցր խոսք ասելու արդեն սպառվում էր, երբ վերջապես
բարեհաճեց…
Բաց
դարչնագույն բերետը, որ շատ թեթև նստած էր նրա հիասքանչ մազերի վրա մի առանձին
տեսք էր տալիս նրան, կարճ շրջազգեստը (հիմա ոչ ոք չի հագնում այդ աստիճանի կարճ)
ավելի ցայտուն էր ընդգծում ոտքերի երկարությունը և այդ ամենից հետո նրա կիսաժպիտը…
Չդիմացա,
ապտակեցի որքան ուժ կար ձեռքումս:
Երեսը
թեքվեց մի կողմ:
- Դե ինչ,
նորից կփորձես ուշանալ, ապուշի մեկը, միթե չգիտես որ սպասում եմ և դեռ Իմ Բախտն ես
կոչվում, ես քեզ Բախտ ասողի…նորից կուշանաս:
Բախտը նայեց
ինձ նույն կիսաժպիտով.
- Ոչ, չեմ
ուշանա, ես էլ երբեք չեմ գա…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий