* * *
Սպասման
տարածությունը սառույցի մեջ նախշեր է,
որտեղ երևում
է աշխարհը շրջված,
որտեղ
սպասում ես ինձ,
որտեղ ես
չկամ՝
սահել ընկել
եմ մատներիցդ ցած…
Ափերիդ
ջերմությունը հալոցքն է սրտիս,
Դու լա՛ց ես
լինում -
Սի՛րտս է
լալիս,
Ծովի վրա
ձյան փաթիլն է նստում
Ու հալվում
ցավից…
Պատերազմ է
խորթ –
Աչքերիդ խորքում,
Սպասումն է Հույսի
հետ բախվել,
Շուրթերիդ
մեղավոր բացվածքում
Կուսական մի
ժպիտ է սառել…
Մահանում եմ
ես այդ պատերազմում,
Որ ինձ հետ
մահանա նաև բախումը -
Վախի ձեռքերով
այտերդ է շոյում,
Երկարակյաց,
սրիկա Սպասումը…
Տատանվում
ես նուրբ, ալիքի նման,
Սպասման ու Վախի
սահմանին,
Մեկ
սպասմանն ես ապտակում անխնա,
Մեկ
ծնրադրում ես Հույսին:
Սպասո՞ւմն
ես ընտրում թե՞ Վախի մահը,
Թե՞ աչքերս
ես քսում
Աչքերիդ,
Գրկում ես
գլխիվայր շրջված աշխարհը,
Սեղմում կաթնահամ
կրծքերիդ:
… Վերադառնում
է աշխարհն իր նախկին դիրքին
Սպասման կոտրված
զրահով,
Հոգնած ու
սոված մարմնիդ…
Շուրթերս են
ննջում դողալով…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий