1
Լռության
երկնագույն
Երազնե՜ր
Քո
վարդաբույր շուրթերին,
Առանց խոսքի
շշուկնե՜ր
Երեկոյան
խոյանքների
Եզրերին…
*
Լուսաբացի
փոխարեն
Մեկնվե՜լ ես
անկողնուս,
… Դու
հասկացա՞ր, սիրելի՜ս,
Որ բերե՜լ
ես
Ապրելու մե՜ծ
ցանկություն…
*
Դե ուրեմն
մի՛ հեռացիր-
Թո՛ղ
մարմնիդ բույրը
Մնա
վերմակիս,
Միևնո՜ւյն
է առանց այդ բո՜ւյր
Անհնար է
ներկայանալ
Աստծո ահեղ
ատյանին…
*
Գո՞ւցե նա
էլ բույրդ առնի-
Հասկանա՜
ինձ՝ նվաստի՛ս,
Որ առա՛նց
քեզ, առա՛նց քո բույր
Կյանքը արագ
կանգ կառնի…
2
Սակայն
շուտով կհեռանա՜ս,
Կմնա լո՜կ
հիշողություն
Կամ էլ սիրո
պատկե՜րը,
Ու կարոտն
իր հառաչանքո՜վ
Կկապանքի՜
Խղճիս հոգնած
թևերը…
*
Քեզ՝
խնայվածիդ նվիրեցի՜ր ինձ,
Դրանից ավե՜լ
էլ ոչինչ չկա՜,
… Հեռո՜ւ
կլինես, իսկ իմ աչքերի՜ց
Դեռ հոգոցնե՜ր
են,
Որ պիտի
տեղան…
*
Հեռո՜ւ
կլինես -
Ու
ձանձրույթը կթանձրանա՜,
Կծանրանա՜-
Կիջնի՜
տխուր մարմնի՜ս,
Գաղափարը
կմահանա՜
… Ու խոսքե՜րս
վերքերս չե՜ն ամոքի…
3
Լռության
երկնագույն
Երազնե՜ր,
Առանց խոսքի
շշուկնե՜ր,
Հեռացվո՜ղ-մարո՜ղ,
մոռացվող օրե՜ր,
Ու սմքված
մի սիրտ
Խոցված
համրորեն…
*
…Ու գիշերվա
պես
Կյանքս լուռ
կանցնի,
… Էլ չեմ
տարբերի ցերեկն ու գիշերը,
Ցավի մանրէի
պես հոգիս կկրծի
Բանաստեղծական
տողեր կերտելը…
Ս.Ումառ-Հարությունյան
06.08.17 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий