суббота, 26 августа 2017 г.

Վերջի՜ն օր



Եվ կգան մի օր անձրևներ ամռան
Կուրծքդ կլվան ձեռքերիս ջերմով
Ու դու կարտասվես, որ վերջին անգամ
Չասացիր. «Սեր իմ,  կապրեմ քո հոգով…»
--------------------------------------------------
Մի մուսա ունեմ ես քո անունով,
Գիտե՜մ,
Կլքի՜, կգնա՜ …ու շուտո՜վ,
Այսուհետ կայցելեն
Ինձ սև կարապներ-
Միա՜յն ու միայն գիշերով…

Հեռանալու մոտեցող մի օ՜ր-
Կնքված «Վերջին օր» անունով,
Անանուն մի վի՜շտ,
Հոգեմաշ ցնո՜րք,
Տանջանքներ ծնող
Հողի աչքերով…

Բոլոր ամպե՜րը ինձ խորթ կերևան,
Խեղդամահ Լուսնի հայացքով,
Էլ ի՞նչպես խնդրեմ, որ չհեռանա-
Ուժաթափվե՜լ եմ
Աղո՜թք սերտելով…

Գիտե՜մ.
Վերջաբաննե՜րը հերթի կկանգնեն,
Կգունաթափե՜ն պատրանքներս սի՜ն,
Քունքերիս ճերմակ
Անձրև կմաղե՜ն
Հեռացո՜ղ, մարո՜ղ օրերը անգին…

Կհագնեմ տխո՜ւր թիկնոցն օրերի,
Դո՛ւրս կելնեմ տանից ամեն երեկո,
Լռությամբ վայել ջրահարսերին -
Մուսա՜ կփնտրեմ
Ես քո  անունով…

Բուե՜րն իմաստուն կարձագանքեն ինձ, 
- Մեզ հետ գործ չունե՜ս, ապրի՛ր քո ցավով …

Ու կհեռանա՜մ քո անունը շուրթիս -
Խո՜ւլ լռության մեջ հետքեր թողնելով:


Ս.Ումառ-Հարությունյան

15.08.17  Երևան

Комментариев нет: