Հազա՜ր ու
մի գիշեր հեքիաթվեց իմ մեջ,
Մեղավոր
լեզուս օծեց կուրծքդ նուրբ,
Ու
գոտկատեղդ վա՜ռ ծիածանվեց
Աչքերիս
լույսով:
Ու միացա՜ն
բարձունքները բերկրալի,
Մեր
աչքերում երազանքներ գոյացան,
Ու ֆալոսը -
միամի՜տ ու երկրային
Ե՛րգն իր
երգեց անվարան:
Ու հնազանդ
քո կանացի քմայքին
Ո՜ղջ
աշխարհը կա՛նգ առավ,
Օրհնվո՜ւմ
էր պահը սիրո կատարին
Ու լսվում
էր հառաչանքի մի խորալ:
Քա՜ղցր էր
կյանքը ու գեղեցի՜կ մեզ համար
Մի մեռած
անցյա՜լ էր, ապրո՛ղ մի ներկա,
Չարածի
համար չկա՛ր դատարան,
Արածի համար
հատուցո՜ւմ չկար:
Թե անմե՜ղ
եմ ես-
Անարցո՛ւնք
մնամ,
Թե մեղավո՛ր
եմ՝
Աչքս
սրբելու մատներդ հո կա՞ն…
Դու ինձ
կներե՞ս, երբ որ առանց քեզ
Նորի՛ց բարձրանամ
Գահավիժելու
կատարը լեռան…
16.08.17 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий